Հայաստանից միայն «Միկան»
Աջակցիր «Ա1+»-ինՍոչիում բացել է ԱՊՀ-ում ամենախոշոր պատանեկան ֆուտբոլային մրցաշարը, որը նվիրված է հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Վալենտին Բուբուկինի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչները հրավերներ են ուղարկել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Աբխազիայի 100-ից ավել թիմերի:
Սպասվում էր, որ Հայաստանից մրցաշարին կմասնակցեն Երեւանի «Փյունիկի» եւ «Միկայի» պատանեկան թիմերը: Սակայն «Փյունիկ» ակումբի գրասենյակում «Ա1+»-ին հայտնեցին, որ Բուբուկինի մրցաշարին չեն մասնակցելու:
Իսկ ահա «Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը նշեց, որ իրենք ստացել են հրավեր եւ մասնակցելու են մրցաշարին: «Միկան» Ռուսաստան է ուղարկելու 1993 թ. ծնված պատանիների իր թիմին, որը մարտի 29-ից ապրիլի 3-ը կմասնակցի 14-16 տարեկանների մրցաշարին:
Ռուսաստանի ֆուտբոլային միության' ՌՖՄ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի առաջին փուլում մրցելու են 10-13 տարեկան պատանիները, որոնց շարքում հայկական թիմեր չկան: