Բերեզովսկին չի մասնակցելու
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երկար սպասելուց հետո, այսօր, իր ծննդյան օրը հրապարակեց ազգային հավաքականի այն թեկնածուների ցանկը, ովքեր նախապատրաստվելու են մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումներին:
Ինչպես եւ ենթադրվում էր' Ռոման Բերեզովսկին հավաքականում չէ: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը այս տարի ընդունել է նոր օրենք, համաձայն որի այլ երկրների հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստերը համարվում են լեգեոներ' անկախ նրանից ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, թե' ոչ: Բերեզովսկին հանդես է գալիս մերձմոսկովյան «Խիմկիում» եւ Հայաստանի հավաքականում հանդես գալու դեպքում կստանար լեգեոների կարգավիճակ, ինչը հետագայում կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ Ռոմանի համար:
Բերեզովսկու բացակայության պայմաններում Յան Պոուլսենը հիմնական կազմում ընդգրկվի պարսական «Տերակտորում» ելույթ ունեցող Գեւորգ Կասպարովին: Վերջինս բավական փորձառու դարպասապահ է եւ Հայաստանի կազմում մի շարք հաջող հանդիպումներ է անցկացրել: Մասնավորապես, Կասպարովն էր պաշտպանում Հայաստանի դարպասը, երբ հայ ֆուտբոլիստները 2007 թ. հունիսին Երեւանում 1:0 հաշվով հաղթեցին Լեհաստանին:
Հավաքականում չէ նաեւ Բելառուսի ԲԱՏԵ-ում ելույթ ունեցող Հովհաննես Գոհարյանը, որը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա մրցավեճին:
Ահա հրավիրված ֆուտբոլիստների ցանկը.
Դարպասապահներ'
Գևորգ Կասպարով («Տերակտոր», Իրան), Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ'
Սարգիս Հովսեփյան («Փյունիկե), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերսե, Դանիա), Աղվան Մկրտչյան («Միկա»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիսե), Վահագն Մինասյան («Արարատե)
Կիսապաշտպաններ'
Արարատ Առաքելյան («Մետալուրգե, Ուկրաինա), Արթուր Ոսկանյան («Բանանցե), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Արտակ Դաշյան («Բանանցե), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Լեւոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադե, Նորվեգիա)
Հարձակվողներ'
Արա Հակոբյան («Միկա»), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)