Ջուլֆալակյանը որոշեց կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՀունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Երեւանում շարունակում է նախապատրաստվել մարտի 31-ին Վիլնյուսում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն հայտնի են այն մարզիկների անունները, որոնք ներկայացնելու են Հայաստանը առաջիկա Եվրոպայի առաջնությունում:
«Մասնակիցներ ունենալու ենք բոլոր 7 քաշային կարգերում: Փետրվարին Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության համեմատ կան 2 փոփոխություններ, որոնք վերաբերվում են 55 կգ եւ 54 կգ քաշային կարգերին»-նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
55 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Ռոման Ամոյանը, որը վերջին տարիներին հավաքականի առաջատարներից մեկն է: Ամոյանը արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2008 թ. Առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Պեկինում 2008 թ. օգոստոսին կայացած ամառային օլիմպիական խաղերում Ռոմանը արժանացել էր բրոնզե մեդալի:
60 կգ քաշային Արտակ Հարությունյանը փոխարինում է փորձառու Կարեն Մնացականյանին, որը նախկինում 2 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնություններում, սակայն 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերից հետո այլեւս հանդես չի գալիս խոշոր մրցաշարերում:
64 կգ քաշային կարգում ելույթ կունենա Խոսրով Մելիքյանը, իսկ 74 կգ-ում' Արսեն Ջուլֆալակյանը: Վերջինս երիտասարդների աշխարհի առաջնությունում լուրջ հաջողությունների է հասել, սակայն մեծահասակաների պայքարում առայժմ նույն արդյունքները կրկնել չի կարողացել: 84 կգ քաշային կարգում ելույթ կունենա ռուս լեգեոներ Դենիս Ֆորովը, իսկ 96 կգ քաշայինների պայքարում փորձառու Արման Գեղամյանը:
Ինչպես միշտ մեծ են սպասելինքերը գերծանր' 120 կգ քաշային կարգից, որտեղ ելույթ կունենա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Յուրի Պատրիկեեւը: Վերջինիս առաջիկա առաջնությունում եւս համարվելու է իր քաշային կարգում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդը: