Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը և Կրամնիկը գլխավորում են

Սպորտ

Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Ամբերի» սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ:

«Կույր» շախմատում Արոնյանի եւ Կառլսենի մրցամարտը ավարտվեց ոչ-ոքի, իսկ ահա արագ շախմատում հայ շախմատիստը առավելության հասավ մրցակցի նկատմամբ եւ հաղթեց ընդհանուր 1.5:0.5 հաշվով:

Այս հաղթանակից հետո Արոնյանը միավորների քանակը հասցրեց 6.5-ի եւ Վլադիմիր Կրամնիկի հետ հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կրամնիկը այս տուրում 1:1 հաշվով ավարտեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ մրցամարտը: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը այս տուրում 1.5:0.5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:

Լավագույն եռյակը 6 միավորով եզրափակում է Ռուսաստանի հավաքականի խաղացող Ալեքսանդր Մորոզեւիչը: