Ծանր հանդիպում ռինգում
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը այսօր Համբուրգում կփորձի պահպանել WBA եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզուհու մրցակիցն է լինելու ամերիկուհի Ելենա Ռեյդը: Ի տարբերություն մրցակցի' Կենտիկյանը առայժմ պարտություն չունի ռինգում:
Կենտիկյանի համար սա կլինի 24-րդ մրցամարտը: Նախորդ 23-ում Սյուզին հաղթել է մրցակիցներից, որից 16-ում' նոկաուտով: Իսկ ահա Ռեյդը 29 հանդիպումներից 6-ում պարտվել է եւ 4 մրցամարտ ավարտել ոչ-ոքի:
Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Սյուզի Կենտիկյանին, որի հաղթանակի համար սահմանվել է 1.15 գործակից: Ելենա Ռեյդի հաղթանակը գնահատվել է 5.00 գործակցով, իսկ ոչ-ոքին' 20.00:
«Ինձ ծանր հանդիպում է սպասվում: Ռեյդը բավական փորձառու եւ ուժեղ մրցակից է, լավագույններից մեկը, որի հետ ես մրցել եմ երբեւէ: Առաջիկա մրցամարտում ես կկարողանամ հաղթել միայն այն դեպքում, եթե կարողանամ ցույց տալ իմ բոլոր լավագույն կողմերը»,-ասել է Կենտիկյանը մրցամարտից առաջ:
Հանդիպումը կայանալու է Համբուրգի «Սպորտհոլ» մարզապալատում, որը ունի 4200 նստատեղ: