Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազմը հայտնի է

Սպորտ

Թենիսի Հայաստանի հավաքականը ներկայացրել է այն կազմը, որով մեր ընտրանին մասնակցելու է "Դեվիսի գավաթի" տղամարդկանց թիմային առաջնությանը: Հայաստանը ապրիլի 27-ից մայիսը երեքը մասնակցելու է եվրոաֆրիկյան տարածաշրջանի 4-րդ խմբի մրցաշարին"

Հայաստանի մրցակիցներն են լինելու Կոտ դ'Իվուարի, Զիմբաբվեի, Կամերունի եւ Գանայի հավաքականները: Մրցաշարը կայանալու է Կոտ դ'Իվուարում:

Հայաստանի հավաքականի կազմում են ընդգրկվել Տիգրան Մարտիրոսյանը, Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Հենրիկ Նիկողոսյանը: Թիմի ավագն է լինելու Վահե Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականում ընդգրկված թենիսիտները միջազգային դասակարգման աղյուսակում բարձր տեղեր չեն գրավում: Տիգրան Մարտիրոսյանը ներկայումս 452-րդն է, սակայն վերջին շրջանում ունեցած ելույթներից հետո Մարտիրոսյանը կարող է հայտնվել լավագույն 400 թենիսիստների շարքում:

Մինչ  Կոտ դ'Իվուար մեկնելը'  Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյան եւ  Խաչատուր Խաչատրյանը կմասնակցեն ապրիլի 4-12-ը եւ 13-19-ը Անթալիայում կայանալիք միջազգային "Futures"  դասի երկու մրցաշարերի: Այս մրցաշարերը, ինչպես նաեւ "Դեվիսի գավաթի" հանդիպումները անցկացվելու են "հարդ" կորտերում: