Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 1

Սպորտ

Այսօր ծնվել են

1964-Սքոթ Սթիվենս (կանադացի հոկեյիստ)

Կանադացի լեգենդար պաշտպանը NHL-ում անցկացրել է 1635 հանդիպում: Հիմնականում ելույթ է ունեցել "Վաշինգթոնում", "Սենտ Լյուիսում" եւ "Նյու Ջերսիում":

1974-Ուգո Իբարա (արգենտինացի ֆուտբոլիստ)

1990-ականներին Իբարան համարվում էր Արգենտինայի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը, սակայն ժամանակի ընթացքում Ուգոյի աստղը խամրեց: Իբարային հաճախակի էր հրավիրվում ազգային հավաքականը, սակայն այդպես էլ չամրապնդվեց նրա կազմում: Ներկայումս ելույթ է ունենում "Բոկա Խունիորսում":

1976-Կլարենս Զեեդորֆ (հոլանդացի ֆուտբոլիստ)

Հոլանդացի կիսապաշտպանը ներկայումս ելույթ է ունենում իտալական "Միլանում", իսկ նախքան այդ հանդես է եկել "Այաքսում", "Սամպդորիայում", "Ռեալում" եւ "Ինտերում": Զեեդորֆն աշխարհի ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է: Կլարենսին հաջողվել է ոչ ավել ոչ պակաս 4 անգամ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղացող: 2 դեպքում հոլանդացին նման հաջողության հասել է "Միլանի" կազմում: Հոլանդիայի հավաքականում Զեեդորֆն անցկացրել է 87 խաղ եւ դարձել 11 գոլի հեղինակ:

1979-Իվանո Բալիչ (խորվաթ հանդբոլիստ)

Խորվաթ մարզիչը 2003 եւ 2006 թթ. ճանաչվել է աշխարհի լավագույն հանդբոլիստ: Խորվաթիայի հավաքականում կազմում աշխարհի 2003 թ. չեմպիոն: Ոսկե մեդալի է արժանացել նաեւ 2004 թ. օլիմպիական խաղերում: Ներկայումս ելույթ է ունենում խորվաթական "Զագրեբում":

1981-Անտոնիս Ֆոտսիս (հույն բասկետբոլիստ)

Հունաստանի հավաքականի առանցքային խաղացողը 2005 թ. ազգային հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ֆոտսիսը հիմնական ելույթ է ունեցել եվրոպական առաջատար ակումբներում' մասնավորապես Մադրիդի "Ռեալում", Մոսկվայի "Դինամոյում", իսկ ներկայումս հանդես է գալիս Աթենքի "Պանատինաիկոսում":