Պոուլսենը ազատվեց աշխատանքից
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր աշխատանքից ազատվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը:
Այսօր ՀՖՖ-ում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենի միջեւ, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ, դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը:
Այսպիսով Պոուլսենը Հայաստանում աշխատեց 1 տարի եւ 2 ամիս: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ընտրական հանդիպումներում ոչ մի հաղթանակ չտոնեց:
Ինչ վերաբերվում է Վարդան Մինասյանին, ապա հիշեցնենք, որ Մինասյանը 2007 թ. Աշնանը արդեն եղել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Մինասյանը ներկայումս հանդիսանում է նաեւ Երեւանի "Փյունիկի" գլխավոր մարզիչը: Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանը ապրիլի 1-ին հյուրընկալվելու է Էստոնիայի ազգային թիմին: