ԿՈՐՈՇԵՆ ՄԱՐԶԻԿԻ ՍԵՌԸ
Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում կգործի հատուկ լաբորատորիա, որը կորոշի մարզիկների սեռը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Պեկինում կայանալիք 2008թ. օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական կազմը: Վերջին տարիներին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հաջողություն ունեցած գրեթե բոլոր մարզիկներն էլ ընդգրկված են ցուցակում,...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԵՑԻՆ
Ֆրանսիայի Ամիեն քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը մի քանի մեդալների արժանացավ:
ՌՈԲԵՐՏԸ` ԱՐԴԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
Հայաստանի հավաքականում հանդես եկող լեգեոներներից մի քանիսը հերթական հանդիպումներն են անցկացրել իրենց ակումբների կազմերում: Ուկրաինայի առաջնության 2-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Օդեսայի «Չեռնոմորեցի»...
ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱԾՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Հունգարիայում մեկնարկել է Գեորգի Մարքսի շախմատային հուշամրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Մեկնարկային տուրում Գաբրիելը սեւերով զիջեց Սլովակիան ներկայացնող Ալեքսանդր Բելյավսկուն: 2-րդ տուրում Սարգսյանը...
«ԲԱՔՎԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Հայաստանի 2008թ. առաջնությունում 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկան» շարունակում է համալրել շարքերը: «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբը մինչեւ տարեվերջ պայմանագիր է կնքել վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի եւ...
ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շարունակում է մարզվել Ամստերդամի «Այաքսի» երիտասարդ թիմում: Արդեն 2 ամիս է` հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին տարբեր լուրեր են պտտվում, որոնք հաճախ հակասում են իրար:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ
2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին անգամ կներկայացանեն միանգամից 2 ձյուդոյիստներ: Պայքարի մեջ կմտնեն 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66կգ Արմեն Նազարյանը:
«ՄԻԿԱՆ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ
Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Արմեն Բաբայանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում իր թիմի կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջապես խաղադաշտ դուրս եկավ առաջնության հետաձգված «Բանանց» - «Միկա» խաղում:
ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է 20 ՏՈԿՈՍԸ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի հուլիսի 31-ից օգոստոսի 15-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք Գրան Պրի ՖԻԴԵ մրցաշարի 2-րդ փուլին, որը մտնում է չեմպիոնական ընտրական փուլի մեջ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 300 հազար եվրո:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ
նակցում էին Եվրոպայի առավել ցածր վարկանիշ ունեցող 28 երկրների չեմպիոնները: Հայաստանի չեմպիոնը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ պայքարը թողեց` առաջին փուլի 2 հանդիպումներում էլ պարտություն կրելով:
ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԷԻՆ
«Փյունիկ» - «Անորտոսիս» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի ժամանակ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ հանդիպմանը մեծ մասին հետեւեցին կանգնած:
«ՄԻԿԱՆ» ՄՈՏԵՑԱՎ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրից հետաձգված «Բանանց» - «Միկա» խաղում 1:0 հաշվով հաջողության հասան «Միկայի» ֆուտբոլիստները: Արկադի Անդրեասյանին փոխարինած Իշտվան Սեկեչի գլխավորությամբ սա «Միկայի» առաջին հաղթանակն էր, բացի այդ ընթացիկ մրցաշրջանում...
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:2 հաշվով զիջելով կիպրոսական «Անորտոսիսին»: Առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս զիջել էր 0:1 հաշվով եւ թվում էր պատասխան...
ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը կարող է հայտնվել հունական ՊԱՕԿ հանրահայտ թիմում: Ներկայումս բելառուսական «Գոմելում» հանդես եկող ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի հանել իրեն:
«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
Երեւանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը հավատում է իր թիմի հաջողությանը այսօր Աբովյանում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» դեմ կայանալիք խաղում:
ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
ԸՆԴԴԵՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԾԱՆՐՈՐԴԻ
Պեկինի օլիմպիական խաղերում, ինչպես եւ 77կգ քաշայինների պայքարում, այնպես էլ 85կգ-ում, Հայաստանի կունենա 2 ծանրորդ: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը:
«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ «ԱՆԴՈՒՐ» ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանա առաջին շրջանից հետաձգված «Բանանց» - «Միկա» հանդիպումը: «Բանանցի» համար սա կլինի առաջին հանդիպումը «Ռեդ Բուլից» կրած 0:7 հաշվով պարտությունից հետո: Իսկ «Միկան» առաջին հանդիպումը կանցկացնի Իշտվան Սեկեչի...
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՐՍԻԿԸ ԿԴԱՏԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Անորտոսիս» խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին:
ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բելառուսի «Լագոսկ» մարզաբազա` իր վերջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքն անցկացնելու 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերից առաջ:
ԼԵՎՈՆԻ ՈՐԱԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թիմեր: Ներկայումս Գյոթեբորգ քաղաքի ԳԱԻՍ թիմում հանդես եկող հայ կիսապաշտպանի բավական հաջող է հանդես գալիս շվեդական թիմում եւ դարձել է նրա առաջատարը:
2 ՀԱՅ` ՆՈՒՅՆ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ
2008թ. ամառային օլիմպիական խաղերի անշուշտ ամենամեծ սպասելիքները կապված են 77կգ քաշային ծանրորդ Գեւորգ Դավթյանի հետ: Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթողը միակ հայ մարզիկն է, որ 2007թ. աշխարհի առաջնություններում արծաթե մեդալ է նվաճել:
«ԲԱՆԱՆՑԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇՔԻ ԳԱԼ
«ԲԱՆԱՆՑԸ», նախորդ հինգշաթի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում ասվտրիական «Ռեդ Բուլից» կրելով 0:7 հաշվով պարտություն, ըստ ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի` «ցեխ նետեց հայկական ակումբային ֆուտբոլի Եվրագավանթերի խաղարկություններում...