«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՉԱՄԱՉԵՆՔ ՄԵՐ ԽԱՂԻՑ»
Երեւանի «Փյունիկն» այսօրվանից սկսել է նախապատրաստվել հուլիսի 15-ին մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկությանը, որի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի կիպրոսական «Անորտոսիսը»:
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին 2 շրջանները ավարտվեցին: 20 օրյա ընդմիջումից հետո կսկսվի առաջնության 2-րդ կեսը, որում կկայանան 3-րդ եւ 4-րդ շրջանները:
«ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ»
«Ֆուտբոլում այսօր հաջողության հասնելը շատ բարդ է: Պետք է հարգել բոլոր մրցակիցներին եւ մեծ ջանքեր թափել նրանց հաղթելու համար», - «Ա1+»-ի հետ բացառիկ զրույցում ասաց Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան, որի սաները հաջորդ շաբաթ...
«ԱՐԱՐԱՏԸ» ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է
Հայաստանի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական «Փյունիկ» - «Արարատ» հանդիպման մրցավարությունը դժգոհության տեղիք է տվել հյուրերի մոտ: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել հանդիպման մրցավարության...
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 14-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ չեմպիոն «Փյունիկը» 1:0 հաշվով առավելության հասավ առաջատար «Արարատի» նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում...
ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Հայաստանի խոշորագույն մարզադաշտերը` «Հրազդանը» եւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականը» շարունակում են վերանորոգվել: Այդ ընթացքում հայկական թիմերը իրենց հանդիպումները Եվրագավաթների խաղարկություններում կանցկացնեն Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«ԲԱՆԱՆՑԻՆ» ԿՕԳՆԻ ՑԻԳԱԼԿՈՆ
Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ համալրել է բելառուս ֆուտբոլիստ Մաքսիմ Ցիգալկոն:
«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉՍՏԱՑԱՎ
Հունիսին Երեւանի «Արարատի» շարքերը համալրած բրազիլացիներ Ժուլիանո Հիմենեսը եւ Ջեֆերսոն Ռոմալհոն չեն կարողանա թիմին օգնել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Բելինցոնա» թիմը:
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԴՐԵՐՈՎ
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հայտավորման ժամկետը: Հուլիսի 15-ին եւ 22-ին որակավորման առաջին փուլում Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» հետ կայանալիք հանդիպումներից առաջ Երեւանի «Փյունիկը» համալրվեց միայն իր նախկին խաղացող Տիգրան...
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 14-րդ տուրի հանդիպումները: «Արարատի», «Բանանցի» եւ «Փյունիկի» համար սա կլինի ուժերի վերջին փորձարկումը` եվրագավաթների հանդիպումներից առաջ: Բացի այդ սա 2-րդ շրջանի վերջին տուրն է, որի ավարտից հետո թիմերը...
ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1 ԱՄԻՍ
Ուղիղ 1 ամիս է մնացել Պեկինում կայանալիք 2008թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին: Այսօրվանից արդեն Չինաստանի գտնվող տեղկատվական կենտրոնը սկսում է ընդունել հյուրերին:
«ԲԱՍՏԿԵՏԲՈԼՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 3-7-ը գտնվում էր Մյունխենում, որտեղ ՖԻԲԱ-Եվրոպան` Բասկետբոլի համաշխարահին ֆեդերացիայի եվրոպական կառույցը, նախագահության նիստ էր անցկացնում:
«ՍԵՎ ՄԱՐԴԸ` ՍԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ»
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը, որը կկայանա Լառնակայում հուլիսի 15-ին, կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Ժերոմ Էֆոնգ Նզոլոյի գլխավորությամբ: Նզոլոն Բելգիայում ամենամեծ մասսայականությունը վայելով...
ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՆՔ
Կովկասյան երկրների մարզական կյանքին նվիրված հոդվածաշարում այսօր կանրադառնանք անհատական առավել մասսայական 3 մարզաձեւերին:
ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՍՆԱՃՈՒՂԸ` ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որը անցկացվում էր 2-րդ անգամ: Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած այս մրցաշարին նախորդ տարվա համեմատ ավելի շատ շախմատիստներ էին մասնակցում, որոնք պայքարում էին 8, 10, 12, 14, 16,...
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԻԶԱ ՉԻ ՏՎԵԼ
Հայ հեծանվորդները կմասնակցեն «Ճանապարհ դեպի Պեկին» հեծանվավազքի մարաթոնին, որը կմեկնարկի հուլիսի 14-ին Ռուսաստանի Չիտա քաղաքում: Հեղինակավոր այս հեծանվավազքը, որը ավանդական է, նախատեսված էր անցկացնել Ռուսաստանի մի քանի մարզերում, ինչպես նաեւ Չինաստանում:
ԼԵՎՈՆԻ ԳՈԼԸ ՄԻԱՎՈՐ ԲԵՐԵՑ ԳԱԻՍ-ԻՆ
Շվեդիայի առաջնության 13-րդ տուրում Գյոթեբորգի ԳԱԻՍ-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը:
ԹԻՄԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ
Հարավային Կովկասի երկրների մարզական կյանքին նվիրված հոդվածաշարում այսօր կանդրադառնանք թիմային մի քանի մարզաձեւերի:
ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ ԿՕԳՆԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը, որը հունվարին «Փյունիկից» տեղափոխվել էր բուլղարական «Չեռնո Մորե» ակումբ, «Փյունիկի» կազմում հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԿԱՂՈՒՄ ԵՆՔ
«Ա1+»-ը այսօրվանից սկսում է հոդվածների շարք նվիրված Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սպորտի համեմատությանը: Կփորձենք համեմատել Կովկասյան այս հանրապետությունների մարզական կյանքը տարբեր մարզաձեւերում, այնուհետեւ ընդհանուր: Քանի որ, բոլոր այս երկրներում...
ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Հայ մրցավարները մեղադրվում են գողության մեջ: Կիպրոսի Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում գողություն է իրականացվել, որի մեջ մեղադրվել են Ինտերտոտոյի Գավաթի առաջին տուրի «Էթնիկոս» - (Կիպրոս) - «Բեսա» (Ալբանիա) հանդիպման գլխավոր մրցավար Կարեն...
ՊԱՐԶԱՊԵՍ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԼԱՎ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՈՒՄ
Բելառուսի ընթացիկ առաջնությունում մեծ թիվ են կազմում հայ ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Նրանցից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանն է, որի հանդիսանում է «Սմարգոն» ակումբի ֆուտբոլիստ:
ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԻ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում մեծ են սպասելիքները հայ ծանրորդներից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդայանը վստահեցնում է, որ եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա. մեր ծանրորդները լավ արդյունքներ ցույց կտան...
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Արարատը» այսօր կայացած 13-րդ տուրի շրջանակներում չկարողացավ առավելության հասնել Կապանի «Գանձասարի» նկատմամբ: