«ՍԵՎ ՄԱՐԴԸ` ՍԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ»
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիս» - «Փյունիկ» հանդիպումը, որը կկայանա Լառնակայում հուլիսի 15-ին, կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Ժերոմ Էֆոնգ Նզոլոյի գլխավորությամբ: Նզոլոն Բելգիայում ամենամեծ մասսայականությունը վայելով մրցավարներից է:
33 տարեական սեւամորթ այս մրցավարը ծնվել է Գաբոնում, 1995թ. տեղափոխվել է Բելգիա էլեկտրո-մեխանիկ դառնալու հեռանկարով: Սակայն նախկին ֆուտբոլիստ Նզոլոն ժամանակի ընթացքում դարձել է ֆուտբոլային մրցավար, ստացել միջազգային կարգ, իսկ 2008թ. սպասարկել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության էլիտ-ռուանդի հանդիպումներ: Բելգիական թերթերը այս մրցավարին անդրադառնալիս հաճախ գրում են. «Միակ սեւամորթ մրցավարը», «Սեւ համազգեստով մարդը, նաեւ ինքն է սեւ»: Բելգիական մամուլը նաեւ կարծում է, որ Նզոլոն 24-25 ծնող ունի: Այս անհեթեթ վարկածը առաջին հայաքցիք տարօրինակ է թվում, սակայն բելգիացիները նման եզրակացության են եկել, քանի որ Նզոլոյի հայրը Գաբոնում 7 կին է ունեցել:
Ի դեպ, եվրագավաթների խաղարկութուններում սպասարկելու հնարավորություն են ստացել նաեւ հայ մրցավարները: ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության առաջին որակավորման փուլի (հուլիսի 17) «Օլիմպս» (Լատվիա) - «Սենտ Պատրիկս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական կազմը` Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Նրա օգնականներն են` եզրայիններ Սուրեն Բալյանն ու Զավեն Հովհաննիսյանը, 4-րդ մրցավարն է` Կարեն Նալբանդյանը:
Իսկ հուլիսի 31-ին կայանալիք «Միդտյուլանդ» (Դանիա) - «Բանգոր Սիթի» (Ուելս) պատասխան մրցավեճը նույնպես Հայաստանի մրցավարական բրիգադը կսպասարկի: Այն կգլխավորի Կարեն Նալբանդյանը, նրան կօգնեն` Արշակ Կնյազյանն ու Էրիկ Ար—շատյանը, իսկ 4-րդ մրցավարն է Արարատ Ճաղարյանը: