Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԴՐԵՐՈՎ

Սպորտ

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հայտավորման ժամկետը: Հուլիսի 15-ին եւ 22-ին որակավորման առաջին փուլում Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» հետ կայանալիք հանդիպումներից առաջ Երեւանի «Փյունիկը» համալրվեց միայն իր նախկին խաղացող Տիգրան Ղարաբաղցյանով: Արդեն տեղեկացրել էինք, որ Ղարաբաղցյանը, հունվարին տեղափոխվելով բուլղարական «Չեռնո Մորե», մայիսին վերադարձավ Երեւան, իսկ մի քանի օր անց նրան ազատ խաղացողի կարգավիճակ տրվեց: Այժմ ֆուտբոլիստը հանդես կգա «Փյունիկում», բայց շուտով պատրաստվում է տեղափոխվել Ավստրիա կամ Կիպրոս, որտեղի ակումբներից առաջարկներ ունի:

Թեեւ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի վերջին 7 տարիների անփոփոխ չեմպիոնը անկայուն խաղ է ցուցադրում, սակայն թիմը որեւէ այլ համալրում չստացավ` ապավինելով սեփական կադրերին: Սպասվում էր, որ Երեւան կժամանեն մի քանի լեգեոներներ, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:

«Փյունիկի» կազմում ներկայումս մեծ թիվ են կազմում երիտասարդները եւ պատանիները: Փորձառու ֆուտբոլիստներ կան միայն պաշտպանությունում, որտեղ հանդես են գալիս Սարգիս Հովսեփյանը եւ Կարեն Դոխոյանը, իսկ ահա մյուս օղակներում հանդես են գալիս բացառապես երիտասարդ խաղացողներ:

Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը 21 տարեկան է եւ Եվրագավաթներում հանդես գալու փորձ չունի: Նրան փոխարինող Էդուարդ Հովհաննիսյանը ընդհանրապես անփորձ է եւ ընդամենը 18 տարեկան: Կիսպաշտպանությունում առավել փորձառու են Կառլեն Մկրտչյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: 19 տարեկան այս ֆուտբոլիստները Հայաստանի ազգային հավաքականի անդամներ են, իսկ Մկրտչյանը այս տարի մի քանի հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում:

Հարձակման գծում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ անգամ Գեւորգ Ղազարյանը, որին միացել է Տիգրան Ղարաբաղցյանը: Ամեն դեպքում «Փյունիկում» հանդես եկող ֆուտբոլիստների համար առաջիկա հանդիպումները փորձ ձեռք բերելու լավ հնարավորությու