ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Արարատը» այսօր կայացած 13-րդ տուրի շրջանակներում չկարողացավ առավելության հասնել Կապանի «Գանձասարի» նկատմամբ:
Մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց կապանցիներին, որոնք կազմում հանդիպման միակ գնդակը 4-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Պետրոսյանը: «Արարատի» անհաջողությունից անմիջապես օգտվեց «Միկան», որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասնելով «Ուլիսի» նկատմամբ եւ կուցրած միավորների քանակով դարձավ առաջատար: Այս խաղում եւս հաշիվը բացվեց չորրորդ րոպեին: Աչքի ընկավ Դավիթ Գրիգորյանը: Խաղավերջում «Միկային» հաջողվեց նաեւ 2-րդ գնդակը ուղարկել հյուրերի դարպասը:
Չեմպիոն «Փյունիկը» Վարդան Մինասյանի գլխավորությամբ իր առաջին հաղթանակը տոնեց՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով ետնապահ «Կիլիկիայի» դարպասը: 26-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Աղվան Այվազյանը: 39-րդ րոպեին «Կիլիկիայի» կազմում Քոչարյանը ստանալով կարմիր քարտ 10 հոգով թողեց խաղընկերներից: Քանակական առավելություն ունեցող «Փյունիկը» 2-րդ կեսում Վարդան Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ ամրապնդեց հաջողությունը:
«Բանանցը» 2 անընդմեջ ոչ-ոքիիներից հետո վերջապես հաղթանակ տոնեց՝ 2:0 հաշվով հաղթելով «Շիրակին»: «Բանանցի» կազմում աչքի ընկան լեգեոներները՝ Անդրեյ Բուրդիյանը եւ Մարկո Գանչեւը: