ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԻԶԱ ՉԻ ՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ հեծանվորդները կմասնակցեն «Ճանապարհ դեպի Պեկին» հեծանվավազքի մարաթոնին, որը կմեկնարկի հուլիսի 14-ին Ռուսաստանի Չիտա քաղաքում: Հեղինակավոր այս հեծանվավազքը, որը ավանդական է, նախատեսված էր անցկացնել Ռուսաստանի մի քանի մարզերում, ինչպես նաեւ Չինաստանում: Սակայն չինացիները հրաժարվել են վիզա տրամադրել հավաքականներին, որոնք մասնակցում են այս մրցաշարին:
5-րդ անգամ անընդմեջ անկացվող հեծանվավազքի այս մրցաշարին այս անգամ մասնակցելու են Հայաստանի, Լատվիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Սամարայի, Սվերդլովսկի, Իրկուտսկի շրջանների, Խաբավրովսկի մարզի, Օմսկի եւ Չիտայի մարզիկները:
«Ճանապարհ» դեպի Պեկինը մեկնարկելու է Չիտայում, այնուհետեւ շարունակվելու է Ագինսկում, Դուլդուրգում եւ Ցասուչեում: Չինաստանում նախատեսված մրցավազքը կանցկացնի Բայկալյան մարզում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականում ընդգրկված հեծանվորդները չեն կարողացել նվաճել օլիմպիական խաղերի ուղեգրեր: