Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ ԿՕԳՆԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը, որը հունվարին «Փյունիկից» տեղափոխվել էր բուլղարական «Չեռնո Մորե» ակումբ, «Փյունիկի» կազմում հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

Տիգրան Ղարաբաղցյանը «Չեռնո Մորեում» մասնակցելով Բուլղարիայի առաջնության 2-րդ շրջանին, մայիսին վերադարձավ Երեւան, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ: «Փյունիկը» Չեմպիոնների լիգայոի որակավորման առաջին փուլում մրցելու է Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» հետ: Քանի որ հայկական թիմում ներկայումս գերակշռում են երիտասարդ եւ պատանի ֆուտբոլիստները ակումբը սկսել է նոր ֆուտբոլիստներ փնրտել` կազմը ուժեղացնելու համար:

Տիգրան Ղարբաղցյանը «Ա1+»-ին հայտնեց, որ «Փյունիկում» պատրաստվում է հանդես գալ միայն Չեմպիոնների լիգայում. «Կիպրոսում կայանալիք առաջին խաղին ներկա կգտնվեն մի քանի ակումբների ներկայացուցիչներ, որոնք կհետեւեն իմ խաղին եւ դրանից հետո կորոշվի, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Առաջարկներ կան ասվտրիական եւ կիպրոսական թիմերից»:

«Փյունիկի» եւ «Անորտոսիսի» միջեւ կայանալիք առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Լառնակայի Անտոնիս Պապադոպուլոսի անվան մարզադաշտում, որը ունի 10 հազար նստատեղ: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 22-23-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում:

Որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը կլինի Ավստրիայի չեմպիոն «Ռապիդը»: