«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի չեմպիոն «Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:2 հաշվով զիջելով կիպրոսական «Անորտոսիսին»: Առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս զիջել էր 0:1 հաշվով եւ թվում էր պատասխան խաղում հայ ֆուտբոլիստները պետք է ավելի ակտիվ գործեն, փորձեն ետ բերել կորցրածը: Սակայն, առաջին խաղի համամետ Հայաստանի չեմպիոնի կազմում որեւէ փոփոխություն տեղի չէր ունեցել: Դարձյալ մարզիչները խաղադաշտ էին դուրս բերել միայն մեկ «մաքուր» հարձակվողի՝ Տիգրան Ղարաբաղցյանին: Նրան խորքից պետք է օգնեին Գեւորգ Ղազարյանը, Նորայր Սահակյան եւ Հենրիխ Մխիթարյանը: Խաղը ավելի ակտիվ սկսեցին հյուրերը: Արդեն 3-րդ րոպեին հաշիվը կարող էր բացվել, եթե դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը բարձրության վրա չլիներ: Իսկ «Փյունիկը» պարզունակ գրոհներ էր ձեռնարկում, որոնք կասեցնելը հյուրերի համար բարդ գործ չէր: Առաջին գնդակը «Փյունիկի» դարպասում հայտնվեց 24-րդ րոպեին, երբ գեղեցիկ հարվածով տանտերերի դարպասը գրավեց Նիկոլաուն, սակայն մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց, գտնելով, որ մինչ այդ խաղարված անկյունայինում գնդակը հատել էր եզրագիծը: «Ընդունած» այս գոլից «Փյունիկը» չսաթվեց եւ 5 րոպե անց «Անորտոսիսը» արդեն առանց խաղի կանոների խախտման գոլ խփեց: Գրիգոր Մելիքսեթյանը ժամանակից շուտ դուրս եկավ տեղից իսկ Լուկաս Սոսինը գնդակը նրա վերեւով կախեց դեպի դարպասը, բայց այն ետ մղվեց դարպասաձողից եւ միայն վրա հասած Կլիմենտի Ցիտիաշվլին գլխի հարվածով գարվեց դարպասը:
Եւս մեկ անգամ կիպրոսցիները հաջողության հասան 86-րդ րոպեին, երբ աչքի ընկավ փոխրինման մտած Ֆրուսոսը, իսկ մինչ այդ դարպասը գրավելու 2 ռեալ պահ կորցրեց «Փյունիկի» կազմում Ղարաբաղցյանին փոխարինած Վարդան Պետրոսյանը: Հաղթելով 2:0 հաշվով «Անորտոսիսը» 2 հանդիպումների արդյունքում Հայաստանի չեմպիոնին պարտության մատնեց 3:0 հաշվով եւ դուրս եկավ 2-րդ փուլ, որտեղ կմրցի Ավստրիայի չեմպիոն «Ռապիդի» հետ: