ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բելառուսի «Լագոսկ» մարզաբազա` իր վերջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքն անցկացնելու 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերից առաջ:
Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել 55կգ քաշային Ռոման Ամոյանը, 60կգ. Կարեն Մնացականյանը, 66կգ. Արման Ադիկյանը, 75կգ. Արսեն Ջուլֆալակյանը, 84կգ, Դենիս Ֆորովը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը:
Բելառուսում ուսումնամարզական հավաք անցկացնելը պայմանավորված է տեղի բարենպաստ պայմաններով. «Այս երկրում սովորաբար ուսումնամարզական հավաքներ աշխարհի տարբեր ուժեղ հավաքականներ անցկացնում էին «Ստայկիում», սակայն այժմ կառուցվել է ավելի ժամանակակից ուսումնամարզական կենտրոն, որը կոչվում է «Լագոսկ»: Այստեղ մեզ խորհուրդ տվեցին ժամանել տարբեր հավաքականների մարզիչներ, որոնք լավ արդյունքների են հասել միջազգային մրցաշարերում» : Բելառուսում Հայաստանի հետ հավաքին մասնակցում են Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Բելառուսի հավաքականները:
Բելառուսից Հայաստանի հավաքականը կվերադառնա հուլիսի 28-ին, որից հետո մեկ շաբաթ մարզումները կշարունակվեն Հայաստանում, իսկ օգոստոսի 5-ին հայ ըմբիշները կմեկնեն Պեկինի օլիմպիական ավան, որտեղ մի քանի օր անց կմտնեն պայքարի մեջ:
Խոսելով օլիմպիական խաղերում մեր մարզիկների հնարավոր հաջողությունների մասին` Լեւոն Ջուլֆալակյանն ասաց. «Կցանկանայի, որ նախ գիտակցենք շատ կարեւոր մի հանգամանք: Ըմբշամարտում մարդը գործ ունի մարդու հետ: Եթե վազորդ ես, լողորդ ես կամ ծանրորդ, ապա մոտավորապես գիտես քր հնարավորութունները: Օրինակ` եթե ծանրորդը տվյալ քաշային կարգում 200կգ է բաձրացնում, ապա հստակ գիտի, որ դա է իր կարողությունները եւ եթե հանկարծ մեկը անակնկալ մատուցի եւ ավել, քանի որ ապա վատագույն դեպքում կզբաղեցնի 2-րդ տեղը: Իսկ ըմբշամարտում, բռցնքամարտում նման կանխատեսումներ անել հնարավոր չէ»: