«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը հավատում է իր թիմի հաջողությանը այսօր Աբովյանում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Անորտոսիսի» դեմ կայանալիք խաղում:
«Փյունիկը» նախորդ երեքաշաբթի Կիպրոսում կայացած առաջին խաղում զիջել էր 0:1 հաշվով. եւ սեփական հարկի տակ առնավազն 1 գնդակ պետք է խփի` պայքարը շարունակելու համար:
«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի: Իմ կարծիքով` ոչինչ չի նշանակում, որ նրանք մեծ թվով պահեր են ունեցել: 0:1 հաշիվը հույսեր տալիս է, որ կարող ենք այստեղ հաղթել»- ասաց Հովսեփյանը:
Խոսելով առաջին հանդիպման մասին` չեմպիոնի ավագը ընդգծեց, որ մրցակից ուժեղ էր «Փյուինիկից» եւ նրա հաղթանակը տրամաբանական էր. «Կիպրոսցիները առավելություն ունեին, թե առաջին, թե երկորդ կեսերում: Պարտվեցինք 0:1 հաշվով եւ կարծում եմ` դա վատ արդյունք չէ: Սեփական հարկի տակ եթե ներդնենք մեծ եռանդ եւ ցանկություն, 1 կամ 2 գոլ այդ ակումբին կարելի է խփել, քանի որ պաշտպանությունում խնդիրներ ունեին, խուճապի էին մատնվում մեր գրոհների ժամանակ: Կիպրոսում հանդես գալը դժվար էր, քանի որ հանդիսականները մեծ թիվ էին կազմում, իսկ մեր երիտասարդ ֆուտբոլիստները չկարողացան դիմանալ այդ լարվածությանը, հատկապես խաղասկզում»:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին «Փյունիկը» մասնակցում է 7-րդ անգամ անընդմեջ: Մինչ այս թիմին հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը 4 անգամ:
«Նախկինում էլ եղել են բարդ մրցակիցներ: Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի չեմպիոնները լավ թիմեր էին, որոնց հետ նախկինում հանդիպել է «Փյունիկը»: Պարզապես նախորդ տարիներին ավելի շատ փորձառու ֆուտբոլիստներ կային «Փյունիկում», ուստի մեզ թվում էր, թե մեր մրցակիցները այքան էլ ուժեղ չեն: Եթե այս տարի էլ տարբեր օղակներում 1-2 ավելի փորձառու ֆուտբոլիստներ ունենայինք, ապա իմ կարծիքով` «Անորտոսիսի» հետ կայացած առաջին խաղում խնդիրներ չէինք ունենա», - նշեց Սարգիս Հովսեփյանը: