Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱԾՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Սպորտ

Հունգարիայում մեկնարկել է Գեորգի Մարքսի շախմատային հուշամրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը:

Մեկնարկային տուրում Գաբրիելը սեւերով զիջեց Սլովակիան ներկայացնող Ալեքսանդր Բելյավսկուն: 2-րդ տուրում Սարգսյանը սպիտակներով հանդիպեց հունգարացի Պետեր Աքսին: Պարտիան ավարտվեց խաղաղ ելքով:

3-րդ տուրում Գաբրելը սեւերով հանդիպեց ֆրանսիացի Մաքսիմ Վաչիեր-Լագրավի հետ եւ դարձյալ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

3-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը 1 միավորով ընթանում է նախավերջին 5-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են հոլանդացի Դանիել Ստելվագենը, Ալեքսանդր Բելյավսկին եւ հունգարացի Ֆերենց Բերկեսը: