ԼԵՎՈՆԻ ՈՐԱԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թիմեր: Ներկայումս Գյոթեբորգ քաղաքի ԳԱԻՍ թիմում հանդես եկող հայ կիսապաշտպանի բավական հաջող է հանդես գալիս շվեդական թիմում եւ դարձել է նրա առաջատարը:
«ԳԱԻՍ-ում ֆուտբոլիստները սկսել են ավելի շատ օգտագործել իմ հնարավորությունները, - ասաց Պաչաջյանը, - մինչ այս ես միշտ անհատապես էի աչքի ընկնում, բայց այժմ թիմային խաղը կարգավորվել է եւ շատ լավ եմ սկսել հասկանալ խաղընկերներիս: Կարծում եմ` խաղ առ խաղ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց կտամ»:
Շվեդիայի ընթացիկ առաջնության մեկնարկում ԳԱԻՍ-ը առանձնապես չէր փայլում, սակայն վերջին տուրերում թիմը սկսել է հաջող հանդես գալ, որը ըստ Պաչաջյանի` մարտավարության փոփոխությունից է. «Թիմը սկսել է ավելի կազմակերպված է գործում, հարձակվողական ֆուտբոլ ցուցադրում: Կարծում եմ մարզչական շտաբը գիտակցեց, որ պաշտպանվելով` ոչինչի հասնել հնարավոր չէ եւ այդ դրական փոփոխությունը պայմանավորված է դրանով»:
Օրերս առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ Պաչաջյանը վրիպել է 11 մետրանոցից, որը հենց նա էր վաստակել. «Դա տեղի ունեցավ «Լյունգսկիլի» հետ խաղում, որում հաղթեցինք 3:1 հաշվով: Ես վաստակեցի 11 մետրանոց, բայց, ցավոք, չիրացրեցի այն, թեեւ գոլային փոխանցման հեղինակ դարձա եւ կարեւորը, որ հաղթեցինք: ԳԱԻՍ-ում մարզիչները ինձ են վստահել իրացնել 11 մետրանոցները, եւ սա առաջին դեպքն էր: Մինչ այս երբեք չէի վրիպել պաշտոնական հանդիպումներում»:
Պաչաջյանը հույս ունի, որ շուտով կհայտնվի ավելի բարձրակարգ թիմում. «Սպասում եմ կոնկրետ առաջարկների, այժմ այս մասին հստակ տեղեկություն հաղորդել հնարավոր չէ: Ամեն դեպքում, եթե չստացվի ամռանը, կփորձեմ այլ թիմում հանդես գալ ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ընթացքում»: