«ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ «ԱՆԴՈՒՐ» ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանա առաջին շրջանից հետաձգված «Բանանց» - «Միկա» հանդիպումը: «Բանանցի» համար սա կլինի առաջին հանդիպումը «Ռեդ Բուլից» կրած 0:7 հաշվով պարտությունից հետո: Իսկ «Միկան» առաջին հանդիպումը կանցկացնի Իշտվան Սեկեչի գլխավորությամբ, որը 10 օր առաջ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Արկադի Անդրեասյանին:
«Այս մրցաշրջանում «Բանանցը» մեզ համար դարձել է ամենանդուր մրցակիցը, - ասաց «Միկայի» պաշտպան Գեւորգ Պողոսյանը, - 3 անգամ ենք մրցել «Բանանցի» հետ եւ բոլոր հանդիպումներում էլ պարտվել»: Ամեն ինչ սկսվել է Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, երբ «Միկան» «Բանանցին» հաղթում էր 1:0 հաշվով, բայց զիջեցին 1:3:
«Դրանից հետո «Միկան» ընդհանրապես սկսեց ավելի անկայուն խաղ ցուցադրել: Իրոք «Բանանցի» հետ հանդիպումները շատ բարդ են ստացվում, բայց մենք լի ենք վճռականությամբ առաջիկա խաղում անհատելու նրանց հետ ունեցած անհաջող հանդիպումների շարքը»,-ասաց նա:
Խոսելով «Միկայի» նոր մարզչի մասին` Գեւորգ Պողոսյանը ընդգծեց, որ Սեկեչը նոր մարդ չէ ակումբում.«Քանի որ մինչ այս ակումբի նախագահն էր: Սակայն որպես մարզիչ Իշտվան Սեկեչը ծանոթ չէ մեզ, բայց տեղյակ եմ, որ մեծ փորձ ունի մարզչական ասպարեզում, եւ կարծում եմ` հաջողությամբ կաշխատի նաեւ «Միկայում»: Իշտվան Սեկեչը մեծ տեղ է տալիս տակտիական պատրաստվածությանը եւ մարզումները այնքան ծանրաբեռնված չեն, որքան նախկինում: Այժմ մեզ համար շատ կարեւոր է, որ հաղթենք «Բանանցին» առաջնության հետաձգված խաղում»:
Նախորդ մրցաշրջանում Գեւորգը հանդես էիր գալիս ձախ եզրային պաշտպանի դիրքում, բայց այս տարի տեղափոխվել է կենտրոն.«Այո նախորդ տարի հանդես եմ եկել միայն ձախ պաշտպանի դիրքում, բայց այս մրցաշրջանում մարզիչը որոշեց, որ պետք է հանդես գամ կենտրոնում: Այդ դիրքում էլ վատ չեմ զգում ինձ, քանի որ առաջին խմբում ժամանակ առ ժամանակ հանդես էի գալիս նաեւ կենտրոնում: Ընդհանրապես` պաշտպանությունում կարող եմ հանդես գալ ցանկացած դիրքում»: