Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացրել Քանաքեռ-Զեյթունում եւ Աջափնյակում

Հասարակություն
3-10

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր քարոզչական երկու խմբերով շրջեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում: Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ: Երեւանցիները հիմնականում իրենց աջակցությունն էին հայտնում Զարուհի Փոստանջյան քաղաքապետի թեկնածուի եւ քաղաքական գործչի մասին: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի վաղը` Երեւանի այլ վարչական շրջաններում: 1 2 3 4 5 6 «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն