Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։

«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն՝ այս պարագայում Տավուշում, հետագայում Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանփակվելու այս ամբողջ ընթացքը»,-նշել է Սրբազանը։

 

Նա կոչ է արել միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին․

 

«Սա մեզ համար ստի ու ճշմարտության պայքար է, ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պետք է հաղթի, ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա Սփյուռքում, թե Հայաստանում։

Դուք էլ մոլորված ու խոցված վիճակում եք գտնվում, որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ու ավելի ապաքինում կստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված օրհնի ձեզ, և սպասում ենք Հայաստանում՝ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում»,-ասում է նա։