Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հայտնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը կարևորել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացումն ու հակամարտության դիվանագիտական կարգավորումը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի ակտիվացումը դրական արդյունքներ կտա։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ կարևորելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ շփումների ակտիվացումը։
Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ նշելով, որ Անկարան կշարունակի աշխատել երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ։