Բացել լրահոսը Փակել լրահոսը
935720873_2199019884048710_1602077317168966739_n
A A
Պաշտոնական

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» աջակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում։
 
2024թ․ Հիմնադրամն աջակցել է Լեռնային Ղարաբաղի միջնադարյան հայկական վանքերում 13-րդ դարում գրչագրված ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման, գույքագրման, թվայնացման և պահպանության աշխատանքներին:
 
 Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։
 
Ստեղծված 2001թ․ պետքարտուղարության կողմից՝ հիմնադրամն աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն աշխարհում։ Գործակցելով տեղի համայնքների հետ՝ այն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքներին, կոթողների, ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության և երկարաժամկետ պահպանության նախաձեռնություններին և նպաստում մշակութային փոխըմբռնման ու հարգանքի ձևավորմանը տարբեր ժողովուրդների միջև։