A
A
Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Շվեդիային։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։
Անտոնիո Ֆերնանդեսի թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0։4 հաշվով, սակայն ֆանտաստիկ քամբեք կատարեց և վաստակեց իր առաջին միավորն ընտրական մրցաշարում։ Դուբլ ձևակերպեց Գարեգին Մաշումյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Միհրան Դերմենջյանն ու Միքայել Ղանդիլյանը։
Երկրորդ տուրից հետո մեր ընտրանին 1 միավորով առաջին խմբի երկրորդ հորիզոնականում է։ Առաջատարը Հունգարիան է՝ 6 միավորով։