Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ ձյուն
A A
Հասարակություն

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

 Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

 ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Հանրապետության տարածքում նոյեմբերի ի ցերեկը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։