Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: