Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԸՀ
A A
Պաշտոնական

Կդիմեն դատարան՝ Սպիտակի ավագանու ընտրություններին ՔՊ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

ԿԸՀ-ից հայտնում են․

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։