A
A
Շենքի տանիքից թուլացել և կախվել են կառուցատարրեր և մետաղյա թիթեղ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 13-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի 6-րդ հարկի մակարդակում գտնվող երեսպատման սալիկները թուլացել են՝ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ շենքի տանիքից թուլացել և կախվել են կառուցատարրեր և մետաղյա թիթեղ (մոտ 3 քմ):
Փրկարարները հեռացրել են թիթեղը և կառուցատարրերը։