Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-05-13 180612
A A
Պաշտոնական

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը Նորավան բնակավայրի 46-ամյա բնակիչի մասին էր։
Թմրանյութ պահելու և օգատգործելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մայիսի 8-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված 100 մգ տարողությամբ 2 տարա, ներարկիչներ, սրվակ։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն տեսակի թմրամիջոց է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։