A
A
Երևանում ապամոնտաժվել է ապօրինի տեղադրված 22 գովազդային վահանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է շենքերի և շինությունների արտաքին հատվածներում առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ տեղադրված 22 գովազդային վահանակ։
Աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։