A
A
Վարչապետը 500․000 ԱՄՆ դոլար է ստացել․ արտաբյուջետային ավանդային հաշիվ կբացվի
Աջակցիր «Ա1+»-ին«Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում վարչապետի ստացած 500․000 ԱՄՆ դոլար մրցանակային գումարը կառավարելու նպատակով արտաբյուջետային ավանդային հաշիվ կբացվի։
Ֆինանսների նախխարարությունը Գործադիր մարմնի անդամներին ներկայացված նախագծով առաջարկվում է թույլատրել Վարչապետի աշխատակազմին Ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում վարչապետի ստացած 500․000 ԱՄՆ դոլար մրցանակի ավանդադրման եւ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով: