A
A
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։ Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։