Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին (տեսանյութ)

Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ։ Ամիսներ տևած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ի առավոտյան Ջրվեժում հայտնաբերվեց և Նոր Նորքի բաժին տեղափոխվեց դատարանի դահլիճից փախուստի դիմած Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Մինչ փախուստը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով մեղադրվող 34-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը։ Սակայն օգոստոսի 3-ին, երբ դատարանը որոշում էր կայացրել բացակայության արգելքը փոխել կալանքի և պատիժ էր նշանակել 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկումը՝ տղամարդը դատարանի դահլիճից դիմել էր փախուստի։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։