Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (6)
A A
Պաշտոնական

«Զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա ցանկանում են զինանշանի պատկերը տեղադրել։ Նախագիծը ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից։

Ներկայացրած նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում՝ ընդլայնելով այն ստորաբաժանումների շրջանակը, որոնց դրոշների վրա կարող է պատկերվել պետական զինանշանը։ Գոերծադիր մարմնին ներկայացված նախագծով առաջարկվում է «ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի» բառերից հետո ավելացնել «եւ հատուկ ստորաբաժանումների» բառերը։

Փոփոխության արդյունքում ՀՀ զինանշանը կարող է պատկերվել ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև ծառայության հատուկ ստորաբաժանումների դրոշների վրա։

Օրենքի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներումեւ ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։