Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի դեսպանին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորվել են քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքեր։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորել է Աննա Վարդապետյանին Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։