Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան4
A A
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի և մյուսների խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30-ին։

Մեղադրող կողմը միջնորդել է ևս երեք ամսով երկարացնել Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը, Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են վերացնել կալանքը կամ կիրառել առավել մեղմ խափանման միջոց։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության, «տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերեւույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Մասնավորապես, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և կառավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առեւտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։