Բացել լրահոսը Փակել լրահոսը
960114
A A
Պաշտոնական

Ամանորին նախատեսվում է հայտնի միջազգային ինֆլուենսերների այցը Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավներին և դրանց շարունակության հնարավորություններին։

Քննարկվել է նաև ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավը, որի շրջանակում հայտնի միջազգային ինֆլուենսերների այց է նախատեսվում Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։