Ղազախով երկաթգիծը պետք է կառուցենք Թրիփփին զուգահեռ․ Ս․Պարսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թրիփփը դարձավ անվտանգային քայլերից մեկը և այս պահին իր գործառույթն անում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Մեղրիի երկաթգծի կառուցմանը։
Տնտեսագետը կարծում է, որ Թրիփփի տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար մեծ չէ։ Որ տնտեսական գործոնը մի կողմ է դրվել, և աշխարհաքաղաքական գործընթացներ են գնում, որոնք նպատակ ունեն թուլացնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։
Սուրեն Պարսյանը գտնում է, որ Թրիփփին զուգահեռ և Թրիփփի հետ միաժամանակ պետք է Իջևանի ու Վանաձորի հատվածներում էլ վերականգնել երկաթգիծը։
«Այն Թրիփփին այլընտրանք է լինելու։ Նույն եվրոպական, միջինասիական երկրները, տեսնելով որ ամենակարճ ճանապարհը այտեղով է անցնում, վստահաբար իրենց բեռների մեծ մասն այդ հատվածով կփոխադրեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայկական երկաթգծի հավատարմագրային կառավարումը Ռուսաստանից վերցնելու և երրորդ երկրին փոխանցելու հարցին, տնտեսագետը տեսնում է, որ իշխանությունները հետքայլ են արել մտադրությունից։ Ռուսաստանը կտրուկ հրաժարվեց զիջելու հավատարմագրային կառավարումն ու ի պատասխան՝ դադարեցրեց ընդունել Հայաստանի գյուղմթերքը։ Եվ ՀՀ իշխանություններն առժամանակ դադարեցին ներկայացնել այդ պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում։