Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մի քանի րոպե քննարկելուց հետո երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

Նիստն անցել է բողոքի ցույցի ֆոնին։ Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում պատգամավորներից հետ կանչել օրինագիծը, որը նրանք «ռուսական օրենք» են անվանում։ Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիրներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։

Բերման է ենթարկվել 20 մարդ, այդ թվում 3 օտարերկրացի։

Խորհրդարանի ընդլայնված նիստը, որը վերջնական պետք է ընդունի օրինագիծը, նախատեսված է մայիսի 14–ին։