Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
Նախարար Պապիկյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
 
Քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։