Բացել լրահոսը Փակել լրահոսը
642741928_1329925012504256_7323695157919513406_n
A A
Պաշտոնական

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%

ՀՀ կառավարությունից հայտնում են․

2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
 
✔️շինարարություն՝ 18.7%,
✔️արդյունաբերություն՝ 10.6%,
✔️ծառայություններ՝ 7.4%,
✔️առևտրի շրջանառություն՝ 0.7%։
 
2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%: