Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

130 ծառ և ավելի քան 2000 թուփ՝ Երևանյան լճի հարակից տարածքում. քաղաքապետարան (տեսանյութ)

 Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառեր, ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի ընթացքում: Այստեղ անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ժայռապատ հատվածների համար մշակվել է կանաչապատման հատուկ նախագիծ, կիրառվում ենտեղանքային ճարտարապետության հետաքրքիր տարրեր: Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970 թ. Հրազդան գետի վրա: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման: 2024թ. նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 10 հա-ով։ Գարնանային աշխատանքների ընթացքում արդեն իսկ տնկվել է 45000 թուփ, շուրջ 1000 արժեքավոր և հասուն ծառ, ևս 1000 հատ էլ՝ անտառային գոտիներում: Ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Երևանյան սիզամարգերն ու ծաղկանոցներն էլ այս տարի կզարդարեն շուրջ կես միլիոն ծաղիկներ ու զարդարուն թփատեսակներ: