Բացել լրահոսը Փակել լրահոսը
680533488_1352427560042645_6881404295106799813_n
A A
Հասարակություն

Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ․ Ֆրանսիայի վարչապետ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ 

«Մարսելում, Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց, Ֆրանսիան հիշում է։ Ցեղասպանություն։ Մարդկության դեմ հանցագործություն։ Մեկ միլիոնից ավելի երեխաներ, կանայք և տղամարդիկ սպանվեցին։ Բայց սա ոչինչ չի ջնջում. ո՛չ ժողովրդի մեծությունը, ո՛չ լեզվի և մշակույթի գեղեցկությունը, ո՛չ էլ հիշողությունը, որը շարունակում է փոխանցվել այստեղ՝ Մարսելում։

Հավատարիմ իր պատմությանը՝ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, նրա պաշտպանությանը և խաղաղությանը։ Նրա ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»,- գրել է նա։