A
A
Փաշինյանը խոսել է տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-ի, Ադրբեջանի և խաղաղության օրակարգի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ: Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս: