Բացել լրահոսը Փակել լրահոսը
903846359_1802476605216827_1066866832110329844_n
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
 
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
 
Այսօր՝ Հայաստանի ժամանակով 21։30-ին, կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։