Բացել լրահոսը Փակել լրահոսը
680776946_1391781852986196_3982308007347839790_n
A A
Պաշտոնական

Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում խախտվել են սանիտարահիգիենիկ որոշ նորմեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր:
↘️ Ի մասնավորի՝
- սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
- առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա են եղել բորբոսի, կեղտի կուտակումներ և մասնիկների թափվելու վտանգ,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
✔️ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: