Բացել լրահոսը Փակել լրահոսը
922218533_2304124177110677_4051695137090112491_n
A A
Պաշտոնական

ՔԿ նախագահն Իրանում հանդիպումներ է ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ Այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավական և դատական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնության հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Արթուր Պողոսյանն այցի ընթացքում եղել է նաև Սպահանում, որտեղ հանդիպել է Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադնի հետ: