ԿԸՀ-ն բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպության դիմում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։
Այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։
Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է թվով 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն, և մեկ միջազգային կազմակերպություն՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտ(IRI)։
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հավատարմագրման հայտ ուղարկել ԿԸՀ մինչ մայիսի 3-ը։ Վերջնաժամկետից հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է։